Աբու-Դաբիում ընթացող շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում հայաստանցիներ Հովհաննես Գաբուզյանը եւ Մարիա Գեւորգյանը միանձնյա գլխավորում են տղամարդկանց եւ կանանց մրցաշարային աղյուսակները:
Գաբուզյանը անցկացված հինգ տուրում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ շարունակում է 100 %-անոց արդյունքով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հինգերորդ տուրից հետո նրան միացավ նաեւ Մարիա Գեւորգյանը: Տանելով այս առաջնությունում չորրորդ հաղթանակը, Մարիան 4,5 միավորով նույնպես դուրս եկավ առաջին հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մարիա Գեւորգյանի ՖԲ էջի