Հարցին, թե` «շատերի ընկալմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ տարիներ առաջ Ձեր կատարած կանխատեսումներն իրականանում են», առաջին նախագահը «մեծահոգաբար» արձագանքում է. «Կանխատեսություն ասվածի մեջ մոգական բան չպետք է փնտրել. դրանք ընդամենը եղել են գնահատականներ, բխած քաղաքական գործընթացների զարգացման միտումների իմ ըմբռնումից» ու հավելում՝ «Ես շատ ավելի ուրախ կզգայի, որ սխալված լինեի, ու դրանք չիրականանային»։
Ինչ նկատի ունի Տեր-Պետրոսյանը, որ առիթն օգտագործելով՝ ակնարկում է, թե իր՝ տարիների կանխատեսումները դարձել են իրականություն: Դրանով նաեւ ակնարկելով, որ ժամանակին իրեն անարդարացիորեն մեղադրել են:
Որքան էլ անցել են տարիներ, դա չի նշանակում, որ խամրել է մարդկանց հիշողությունը:
Հիշեցնենք, որ 1996թ. դեկտեմբերի 2-3-ը Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ն եւ ԵԱՀԿ գործող նախագահը առաջարկեցին սկզբունքներ, որոնք պետք է հիմք դառնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Սակայն հայկական կողմը չընդունեց այդ առաջարկը։
Կարդացեք նաև
Այնուհետ՝ 1997թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը, որն ի սկզբանե նախատեսում էր ԼՂ-ի կարգավիճակի հարցը դիտարկել Ադրբեջանի կազմում որոշակի ինքնավարության տրամադրմամբ: Նախագիծը միանշանակորեն մերժվեց քաղաքական ուժերի կողմից: Այն ընդունելի էր միմիայն Տեր-Պետրոսյանի համար:
1997թ. դեկտեմբերի 2-ին համանախագահներն առաջարկեցին փուլային տարբերակը, որի ակտիվ ջատագովը նորից դարձավ Տեր-Պետրոսյանը: Իսկ փուլային տարբերակը նախատեսում էր զինված ուժերի դուրսբերում, բուֆերային գոտու ստեղծում եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձ, որից հետո միայն կորոշվեր ԼՂ կարգավիճակի հարցը:
ԼՂՀ-ն միանշանակորեն մերժեց այն, իսկ մերժումը պայմանավորված էր նրանով, որ միջնորդների առաջարկած փուլային տարբերակը չէր պատասխանում գլխավոր հարցին` ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը:
Որտեղի՞ց Տեր-Պետրոսյանը ենթադրեց, որ իր նախկին կանխատեսումներն այսօր իրականություն են դառնում:
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Պարզապես Լեևոն Տեր Պետրոսյանը շատ ու շատ ավելի հեռատես ու խելացի քաղաքական գործիչ է։