Կոպենհագենում կայանացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստից հետո, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) վերահաստատել են Վեհաժողովի հույսերը՝ հրադադարի կայուն ռեժիմի հետ կապված, ինչպես նաեւ պատրաստակամությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ես եւ իմ գործընկերները հույս ունենք, որ ռազմական գործողությունները լիովին կդադարեն: Մարդկային զոհերի թիվը, որոնք գրանցվել են շարունակվող կռվի ժամանակ, ոչ միայն վերջին շաբաթվա ընթացքում, այլ ավելի քան 20 տարիների ընթացքում, պարզապես անտանելի է: Մենք պարտական կլինենք նրանց, ովքեր պարբերաբար տուժում են այս բռնությունից, որ հեռատես մոտեցում ու ուղիներ գտնեն խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- ասել է Իլկա Կաներվան:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն ստացել է հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի զեկույցը հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ:
«Բռնությունների զգալի աճը նախորդ շաբաթվա ընթացքում ընդգծում է քաղաքական գործընթացին շտապ վերադառնալու անհրաժեշտությունը: Մինչ անհապաղ ջանքերը հասկանալի կերպով կենտրոնացված են ռազմական գործողությունները դադարեցնելու վրա, ես մտադիր եմ շարունակել աշխատել խորհրդարանական մակարդակով, որպեսզի խրախուսեմ կողմերին ավելացնելու քաղաքական կամքը եւ լրջորեն զբաղվելու Մինսկի խմբի շրջանակներում համապարփակ կարգավորման բանակցությունների շուրջ: Վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ արագ պայմանավորվածությունը, որը կնվազեցնի հետագա ռազմական գործողությունների վտանգը, կարող է լինել առաջին կարեւոր քայլն այդ ուղղությամբ, եւ մենք պատրաստ են քաջակցելու այդ բոլոր ջանքերին», – ասել է Վիգենինը:
Կարդացեք նաև
Նախագահը եւ հատուկ ներկայացուցիչը հայտնել են իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների շարունակական աշխատանքին, որպեսզի նպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեշտացմանը:
Վիգենինը նաեւ տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյին, որ ինքը կապ կպահպանի Հայաստանի եւ Ադրբեջանի իր խորհրդարանական գործընկերների հետ եւ մտադիր է շարունակել քննարկումները ԽՎ 25-րդ ամենամյա նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա Թբիլիսիում հուլիսի 1-ից 5-ը: