Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանք

Ապրիլ 11,2016 23:23

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների աճունների հայտնաբերման և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին՝ ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ տեղի ունեցած զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացման համար, որի արդյունքում ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել 18 զինծառայողների աճյուններ:

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանքի, ինչը հանդիսանում է ոչ միայն 1949թ. Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի (Common Article 3) առաջին կետի երկրորդ պարբերության (a) ենթակետի (…To this end, the following acts are and shall remain prohibited at any time and in any place whatsoever with respect to the above-mentioned persons: (a) violence to life and person, in particular murder of all kinds, mutilation, cruel treatment and torture), 1949թ Ժնևյան 4-րդ կոնվենցիայի 130-րդ հոդվածի 1-ին պարբերության, ինչպես նաև 1949թ. Լրացուցիչ երկրորդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանող դրույթների կոպտագույն խախտում, այլ նաև ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն:

Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ենթարկվեն միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930