Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը հանդես է եկել ԼՂ-ի շուրջ հայտարարությամբ. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 11,2016 23:05

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից հրապարակված հայտարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին մարտերի արդյունքում մի քանի հարյուր մարդ, հիմնականում կանայք, երեխաներ ու մեծահասակ մարդիկ են լքել իրենց բնակավայրերը։ Հանձնակատարն այնուհետեւ կոչ է անում «բոլոր կողմերին ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը»։

Հայտարարության մեջ ասված է, որ երբ 1994 թվականին կնքվեց «անջատողական այս պատերազմում հրադադար», ավելի քան մեկ միլիոն մարդ արդեն տեղահանված էր, որոնցից մի քանի հարյուր հազարը սպասում են խնդրի կարգավորմանը։

«ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անհանգստացած է հակամարտության վերսկսման փաստով, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդ է սպանվել, մեծաթիվ քաղաքացիներ նորից ստիպված են եղել լքել իրենց տները»։

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ նրանց մի մասը վերջին երկու տասնամյակի ընթացքում մի քանի անգամ են հեռացել իրենց տներից։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930