Ռոբերտ Քոչարյանի դժգոհությունը եւ նախագահների հանդիպումներն անիմաստ համարելը չի՞ բխում նրանից, որ ժամանակին, հենց Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից ու հիմա, նույնիսկ անտրամաբանական եւ անլուրջ կստացվի, եթե Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ պահանջի, որպեսզի ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադառնա`«Առավոտի» դիտարկմանը նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Մենք շատ զավեշտական դրսեւորումների ենք հանդիպում, այնպես, որ դա էլ չէր զարմացնի: Իրոք, դա հայտնի փաստ է: Բայց հայտնի փաստ է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը փորձում էր համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կամ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի հետ, որպեսզի պայքարի Սերժ Սարգսյանի դեմ»:
Զրույցի մանրամասները`վաղվա տպագիր «Առավոտում»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ