Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. Մենք կորցնելու ու ջլատելու հայրենիք չունենք (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 22:15

Հայաստանի անկախությունը սկիզբ առավ 88-ի Արցախյան շարժումից, ասել է թե՝ մեր անկախության գրավականը Արցախ Աշխարհն է: Ոչ մի թիզ հող մեր պապերի պահած, շահած հայրենիքից մենք քոռ ու փուչ անելու իրավունք չունենք, ոչ մի խաղաղապահ մեզ պետք չէ: Եթե ադրբեջանցիք շարունակեն ոտնձգություններ կատարել, մենք նրանց խստագույնս կպատժենք, ու խաղաղություն վերջին մուրացկանի պես կխնդրեն մեզնից: Այսպես` կամ մոտավորապես այս միտքն էին արտահայտում նաև թե՛ ինձ հանդիպած 88-ի զինակից ընկերներս, և թե՛ 19-20 տարեկան մեր զինվորները:

Եվ իրոք, մենք կորցնելու ու ջլատելու հայրենիք չունենք…

Ի դեպ, նախապես ծրագրել էի նկարահանումներ կատարել նաև Ստեփանակերտի հիվանդանոցում, ուր այս պահին տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով ապաքինվում են մեր զինվորները: Բայց տղերքին տեսնելով՝ միտքս փոխեցի: Նրանց հայացքներում ո՛չ թե վրեժի կրակ կար, ո՛չ թե «բախտս բերեց» արտահայտություն էր երևում, այլ՝ օր առաջ շարքեր վերադառնալու ու երկիրը պաշտպանելու կրակը: Այդպիսի տղաներին հիվանդի հագուստով նկարելն իմ ուժերից վեր էր: Հուզմունքը խեղդում էր կոկորդս, մի կերպ արտաբերեցի՝ «Ձեր ցավը տանեմ…», ու որպեսզի արցունքներս չտեսնեն, դուրս եկա: Դրանք սովորական արցունքներ չէին, իմ ու ձեր հպարտության արցունքներն էին:

https://www.youtube.com/watch?v=tbWng1OsJIg&feature=youtu.be

Հ.Գ Ես պարբերաբար շարունակելու եմ հանրությանը ներկայացնել Արցախում տեղի ունեցած և ունեցող իրադարձությունները, զրուցել թե՛ պատասխանատու այրերի, թե՛ զինվորների, թե՛ բնակիչների հետ: Շնորհակալություն առցանց «Առավոտ»-ին՝ իմ պատրաստած տեսանյութերը հրապարակելու համար:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930