Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայի թուրքական կազմակերպության ներկայացուցիչը հակահայկական հայտարարություններ է արել. Շվեդիայում ՀՀ դեսպանություն

Ապրիլ 11,2016 22:10

Շվեդիայում ՀՀ դեսպանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.

«Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։

Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում բռնություն, ատելություն եւ ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ հատկանիշներ, եւ արժանացել են հավաքի մասնակիցների եւ կազմակերպիչների բացահայտ աջակցությանը։

Դեսպանությունը դատապարտում է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի եւ ատելության ցանկացած դրսեւորում եւ խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար։ Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության եւ այլատյացության այս դրսեւորումը եւ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների եւ հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար»։

Հիշեցնում ենք, որ ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպել էր ցույցին, որի մասնակցել են Շվեդիայում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ եւ թուրքեր, Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ, մասնավորապես հայտարարելով. «Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։ Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։

Միջադեպն այսօր լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։

Շվեդիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930