Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը առավելության հասավ Ռումինիայի ներկայացուցիչ Պերիոչ Լակրամիորայի նկատմամբ ու մտավ քառորդ եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի Ֆեյսբուքի էջի