Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ հաղթահարել ներքին տրամադրություններն ու քայլ անել դեպի Սերժ Սարգսյանը». ՀԱԿ անդամ

Ապրիլ 11,2016 21:50

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների մեջ իր ոչ դրական ներդրումը թողնելու հանգամանքն է, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ չտվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպում նախաձեռնել:

«Ըստ էության նրա օրոք, Ղարաբաղը դադարեց լինել բանակցային գործընթացում: Ռոբերտ Քոչարյանին կաշկանդել է այդ իրողությունը եւ նա, ըստ էության, չկարողացավ հաղթահարել ներքին տրամադրություններն ու նույնպես քայլ անել դեպի Սերժ Սարգսյանը՝ աջակցելու բանակցային գործընթացում նրա դիրքերի ամրապնդմանն ու ավելի վստահ հանդես գալուն»,- ասաց տիկին Սարգսյանը:

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն պետք է եւս նախաձեռներ նման հանդիպում, այլեւ պարտավոր էր. «Առաջին, երկրորդ եւ վերջին նախագահ Սերժ Սարգսյանը հավասարապես պատասխանատվություն են կրում ներկայում ստեղծված իրավիճակի համար: Եվ, բնականաբար, նախկին ու գործող նախագահները, շատ լավ ծանոթ լինելով ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացին, կարծում եմ, որ նրանցից ամեն մեկն իր ասելիքը պետք է ունենա: Եվ ես ողջունում եմ Լեւն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը….իսկ ով ասաց, որ Տեր Պետրոսյանի փորձը չէր կարող օգտակար լինել Սերժ Սարգսյանի համար: Նրանք երկուսն էլ այս իրավիճակում իրենց բարձունքի վրա պահեցին ՝ նաեւ ընդառաջ քայլեր անելով:

Դրանով իսկ ցույց տալով, որ երկրի համար վտանգավոր պահին կարող են երկրով մտահոգ երկու նախագահները համատեղ գործել ու դրանով նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը այս խնդրի լուծման մեջ, այս խնդրի բանակցային գործընթացում միայնակ հանդես չի գալիս, այլ նրա թիկունքում են նախկին նախագահները, քաղաքական ուժերն ու ժողովուրդը: Անկախ նրանից, թե ինչ ներքաղաքական դժգոհություններ կան, կարողացանք միասնականություն ապահովել՝ այդ թվում առաջին ու երրորդ նախագահների հանդիպման արդյունքն ապահովելով»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր Tert.am-ին հայտնել էր, որ ոչ միայն չի պլանավորում Սերժ Սարգսյանի հետ հանդիպում նախաձեռնել, այլեւ կարծիք հայտնել՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930