Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Պարտադիր է շարունակել Մարաղայի գործը

Ապրիլ 11,2016 20:15

Մարաղայի կոտորածից անցել է արդեն 24 տարի:  Առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ պետք չէր սպասել, որ Մարաղա-2 լինի, այս անգամ Նոր Մարաղա գյուղում:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» Հասարակական կազմակերպությունը 1995-1996 թթ-ին ճշգրիտ հավաքագրել, ամբողջականացնելով մեկ փաթեթում այն, ինչ տեղի է ունեցել Մարաղայում: Այդ ամենը իրենք հանձնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, որոնք գտել են երեք միջազգային կազմակերպություններին, որոնք ունեն համապատասխան կարգավիճակ ՄԱԿ-ում եւ նրանք ներկայացրել են այդ գործերը,  մինչեւ անգամ լսում է եղել: Հաջորդ փուլում պետք է հարցումներ անցկացնեն, սակայն այդ փուլում էլ ավարտվել:

«Այո՛, ես կարծում եմ կարելի է հիմա շարունակել գործը, մինչեւ անգամ պարտադիր է: Հիշեցնեմ՝ այդ սպանդը իրականացնող ջոկատի հանդես է գալիս որպես ժամանակակից Ադրբեջանի առաջին ազգային հերոս է, եւ նա ապրում է այսօր արտասահմանում: Այն ինչ նա, փաստորեն, խաղաղության եւ մարդասիրության դեմ հանցագործության մասնակից է եւ կազմակերպիչ: Եվ այդ առումով ես կարծում եմ՝ դա ոչ միայն պատվի, այլ ուղղակի տարածաշրջանային անվտանգության կամ Եվրոպական անվտանգության խնդիր է դառնում, որովհետեւ Եվրոպան այսօր պակաս վտանգված տարածքներից չէ, քանի որ այն ամենը , ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում անմիջապես արտացոլվում է Եվրոպայում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930