Լրահոս
Օրվա լրահոսը

25 օր հացադուլ իրականացրած ազատամարտիկն ազատության մեջ է

Ապրիլ 11,2016 20:10

2015 թվականի նոյեմբերին Նորք Մարաշում բացահայտված հանցավոր խմբին մասնակցություն ունենալու մեջ մեղադրվող ու այդ գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը շարունակում է պնդել՝ անմեղ է:

Աղասի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ մասով, եւ 235 հոդվածի 3-րդ մասով:

Ազատամարտիկի փաստաբան Լիաննա Բալյանի խոսքով, իր պաշտպանյալն ազատ արձակվեց, որովհետեւ նախաքննական մարմինը կալանքի տակ պահելու հիմքեր չգտավ. «Կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգել էր՝ այն հիմքով, որ իմ պաշտպանյալը  կարող է խուսափել նախաքննական մարմնից, խոչընդոտել նախաքննական մարմնի աշխատանքը, բայց փետրվարի հինգին, երբ երկրորդ  անգամ երկարաձգվեց կալանքի ժամկետը, բացարձակ քննչական որեւէ գործողություն չկատարվեց»:

Ըստ փաստաբանի, Աղասի Մարտիրոսյանը երբեւէ իրեն մեղավոր չի ճանաչել, իր անմեղությունն ապացուցելու համար նույնիսկ քսանհինգ օր հացադուլ էր  հայտարարել. «Պահանջում էր պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալել, պահում կալանքի տակ եւ ինքն ինչ կապ ունի զինված հանցախմբի հետ: Նա բացարձակ կապ չուներ այդ խմբի հետ ու հիմքեր չկան իրեն մեղադրելու: Նա հանցախմբի անդամներին չի ճանաչում, առերեսում էլ նրանցից որեւէ մեկի հետ չի եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930