Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքե՛ր, ե՞րբ պիտի վերանաք աշխարհի երեսից». Եռաբլուրում հուղարկավորեցին Սուրեն Ճարատանյանին. (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 19:30

«Թուրքե՛ր, ե՞րբ պիտի վերանաք աշխարհի երեսից». այսօր Եռաբլուրում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Թալիշում հակառակորդի գնդակից զոհված կամավոր 61-ամյա Սուրեն Ճարատանյանի հուղարկավորության ժամանակ այսպես բղավեց նրա հարազատներից մեկը:

Aravot.am-ի հետ զրույցում Ճարատանյանի հորաքույրը՝ Անահիտ Ճարատանյանն արցունքն աչքերին ասաց. «Աստծուն պիտի խնդրենք, որ վերանան թուրքերը, բավակա՛ն է արդեն: Պիտի վերանան, ուրիշ ելք չկա: Քանի թուրքը կա, այսպիսի բաներ կլինեն: Նա պիտի վերանա, կամ էլ մենք պիտի դառնանք շատ հզոր Հայաստան՝ զենքով, ամեն ինչով, որ մեզանից վախենան: Ուրիշ ելք չունենք: Տեսնո՞ւմ եք արտասահմանից ինչքան օգնում են, բայց մենք ներսից պիտի ուժեղ լինենք, ամուր կամք ունենանք, սիրենք մեր պետությունը: Պետությունն էլ պիտի մեզ սիրի, որ ուժեղ լինենք, թուրքին զոհ չգնանք, նրանց գնդակներից չընկնենք: Ես Աստծուն խնդրում եմ՝ թուրքը պիտի՛ վերանա աշխարհի երեսից, ուրիշ միջոց չունենք ապրելու: Մենք տեսնում ենք, ՌԴ-ից էլ, ամեն տեղից էլ եկան, գնացին: Տեսա՞ք, ոչ մեկն էլ մեզ չի օգնում, որովհետեւ սա բիզնես է: Իրար հետ առեւտուր են անում, զենք են վաճառում: Մեդվեդեւն եկավ, ի՞նչ ասեց՝ մեզնից չվերցնեն, ուրիշ պետությունից կվերցնեն: Այնպես որ, մեզ ոչ մեկը չի օգնի, մե՛նք պիտի մեզ օգնենք՝ մեր սփյուռքի հայերով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930