Նորվեգիայի Ֆորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 15 ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ մտավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը: Նա ընդգրկված էր «B» խմբում: Պոկելով 78 կգ, հրելով՝ 96 կգ, Աննան երկամարտում ցույց տվեց 174 կգ եւ ճանաչվեց խմբի հաղթող: Թե մեր մարզուհին ամփոփիչ մրցաշարային աղյուսակում վերջնական ո՞ր տեղը կզբաղեցնի, պարզ կդառնա այսօր երեկոյան, երբ հարաբերությունները կպարզեն «A» խմբի տասը ծանրորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Աննա Գովելյանի ՖԲ էջի