Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,-նշեց նա:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Tert.am»-ի կայքում
Հաշվի առնելով, որ նախկին նախագահի կառավարման տարիներին լուծվել է բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացվել է անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը տվյալ պայմաններին, ապա ներկայումս, համարվելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, հետևողականորեն շարունակելով ՀՀ հարստահարության նախորդ նախագահի քաղաքական գիծը և այդ նույն քաղաքականությունը փոխանցելով իր իրավահաջորդ ներկա նախագահին, ապա նա բարոյական իրավունք ունի խոսելու: Լավ կլիներ խոսքերի փոխարեն մի խոշոր գումար փոխանցեր Արցախին….Հիմա էլ ուշ չի:
այս անձը պէտք է դատել
ոչինչ փոխանձելու իրաւունք չունի
ունեցածը ամբողջութեամբ Երկրին կը պատկանի
նոյնիսկ խօսելու իրաւունք չունի;