Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Շվեյցարիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում պահպանել համաձայնությունները. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 11,2016 17:44

Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի շուրջպայմանավորվածությունը, Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շվեյցարացի իր գործընկերոջ՝ Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ: Կոչ ենք անում կողմերին՝ պահպանել հրադադարի շուրջ պայմանավորվածությունը և խախտումներ թույլ չտալ», – հայտարարել է Լավրովը՝ նշելով, որ իրենք շահագրգռված են, որ քաղաքական ուղղությամբ դրական քայլեր նշմարվեն այդ բարդ հակամարտության կարգավորման հարցում։

2014 թվականին ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն իր հերթին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային, հայտարարել է, թե Շվեյցարիան շատ մտահոգ է ղարաբաղյան հակամարտության սրման կապակցությամբ։

«Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում փոքր-ինչ հանդարտվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, սակայն, տարածաշրջանը մնում է բարդ և հակամարտության սրացման վտանգ կա: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրադրության սրումը շատ լուրջ հարց է: Կարևորում ենք երկխոսության և պայմանավորվածությունների կառուցվածքային գործընթացի կազմակերպումը», – ընդգծել է Դիդիե Բուրկհալտերը՝ արձանագրելով, որ մինչ օրս նման գործընթաց չի հաջողվել կազմակերպել, և պետք է դրանով զբաղվել:

 

Լուսինե Մուսայելյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930