Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը չի պարզել՝ ինչու էին իրեն կալանավորել. «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 11,2016 17:09

4 ամիս կալանքի տակ մնալուց հետո զինված հանցախմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանն այսօր ազատ արձակվեց: Նա ամեն օր սպասել է այս օրվան:

«Նման որոշման ես 4 ամիս առաջ էլ էի սպասում: Համոզված էի, որ ինձ կալանավորելու ոչ մի հիմքեր չունեին քննչական մարմինները։ Թե ես ինչ կապ ունեմ այդ գործի հետ, կոնկրետ հիմքեր չներկայացվեցին»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո «Ա1+»-ին ասաց Աղասի Մարտիրոսյանը:

Ազատամարտիկը նաեւ 25 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը, մի ցանկություն ունի. «Ինձ բացատրեին, թե ես ինչի համար եմ կալանավորված, կոնկրետ այդ գործի հետ ես ի՞նչ կապ ունեմ»:

Նախաքննական մարմինը որոշել է փոխել Աղասի Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: « Երկու անգամ կալանքի ժամկետը երկարացվել էր, բայց երրորդ անգամ ԱԱԾ-ն չդիմեց դատարան՝ կալանքի ժամկետը երկարացնելու, որովհետեւ հիմքեր չկային կալանքի տակ պահելու համար»,- նշում է Աղասի Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Բալյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930