ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել:
«Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն շենացնելու ջանքերը հերթական անգամ բախվեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ արկածախնդրությանը: Քառօրյա լայնածավալ հարձակողական գործողություններն արժանացան ԼՂՀ պաշտպանության բանակի արժանապատիվ հակահարվածին եւ հանգեցրին հայ զինվորի կողմից պարտադրված հրադադարի:
Հպարտանալով ազգային միասնությամբ ու արցախցու պայքարելու հզոր կամքով՝ մեր զորակցությունն ենք հայտնում համազգային վերածննդի գործին, ինչպես նաեւ կիսում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կորստյան խոր ցավը, իսկ վիրավորներին մաղթում առողջություն եւ շուտափույթ ապաքինում:
Երիտասարդ խորհրդարանականներս դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական ահաբեկչական գործողություններն Արցախի ժողովրդի ու նրա ինքնորոշման իրավունքի դեմ եւ կոչ անում երիտասարդներին համախմբվել՝ հանուն Արցախի անվտանգության»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ