Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ

Ապրիլ 11,2016 16:48

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Իզմիրլյան», «Էրեբունի», «Սլավմեդ», «Արմենիա» հանրապետական, «Արամյանց» բժշկական կենտրոններում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ձևավորվել են մասնագիտական կամավոր խմբեր` մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությամբ։ Սակայն նախարարությունն այս աշխատանքներն իրականացրել է համակարգված ձևով։ Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ` իրենց խորհրդատվություններով և փորձառությամբ համալրելով տեղերի բուժանձնակազմը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով լարված վիճակ ստեղծվելու առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները համակարգել է իրավիճակին համապատասխան։ Ստեղծված պայմաններում բժշկական օգնության աշխատանքները արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բժշկական բոլոր կազմակերպություններն ապահովված են եղել անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, արյունով և արյան բաղադրիչներով։

Նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը գործուղվել է Գորիս` Սյունիքի մարզի առողջապահական հիմնարկների աշխատանքները համակարգելու, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ մշտական կապ պահպանելով վիրավորների բուժումը ինչպես տեղում կազմակերպելու, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական բուժման նպատակով Երևանի հիվանդանոցներ տեղափոխումը համակարգելու համար։

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես սերտորեն համագործակցել է ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ` ուշադրության կենտրոնում պահելով ինչպես քաղաքացիական հիվանդանոցներում, այնպես էլ զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորների և երկրապահների ապաքինումը։ Նախարարն ամենօրյա այցելություններ է կատարում ծանր հիվանդներին, ծանոթանում նրանց բուժման ընթացքին։

 

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930