Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքարյան. «Մեքենաս ավելի շատ օգուտ տվեց, քան ես` ավտոմատը ձեռքիս»

Ապրիլ 11,2016 16:35

Այս օրերին Արցախին ուղարկված համազգային օգնությունն, իհարկե, կարեւոր է, բայց լճացում տեղի ունեցավ` այդքան թխվածքաբլիթը եւ գաթան տանելու տեղ չկա: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Հիշեցնենք` նա առաջնագծում տեսանյութեր է նկարահանել:

«Ինձ չի հետաքրքրում ոչ մեկի «Ջիփ»-ը… ինձ իմ խիղճն է մտահոգում: Անում եմ` առանց մտածելու` ինչ որ մեկն իր «Ջիփ»-ը կվաճառի՞ բանակին օգնելու համար, թե ոչ: Մենք` Ազգային գվարդիայի անդամներս, երբ գնացինք դիրքեր, ասացինք` եթե պետք է ամանները լվանալ, կլվանանք: Եթե պետք է զինվորների գուլպաները լվանալ, կլվանանք:

Կամավորության հետ նաեւ կարգապահություն պետք է լինի, ոչ թե ամեն մեկը գնա ու բղավի` «թողեք, ես ավտոմատով գնամ կռիվ»… Այդ ժամանակ դու խանգարող ես դառնում, ոչ թե կամավոր: Եթե զինվորականներն ասում են` այստեղ կանգնիր, ուրեմն բարի եղիր նրանց ասածը կատարել:

Ականատես եղա, որ որոշ մարդիկ բողոքում էին եւ ասում` «թողեք մենք գնանք այսպես կամ այնպես անենք»: Ախր այդպես չի կարելի: Կամավորը պետք է կարգապահ լինի»,-ասաց Զաքարյանը:

Նա կամավորներին հորդորում է չխոչընդոտել հրամանատարների աշխատանքին եւ անել այն, ինչ պահանջվում է: Օրինակ, Զաքարյանի ավտոմեքենան ծառայել է վիրավորին տեղափոխելու համար. «Մեքենան ավելի շատ օգուտ տվեց, քան ես` ավտոմատը ձեռքիս: Եթե գնում եք օգնելու, պայմաններ մի դրեք: Եթե դու նախորդ կռվի ժամանակ «Ռեմբո» ես եղել, հիմա պարտավոր ես սերժանտին ենթարկվել: Նա է իրավիճակի տերը եւ նա գիտի ամեն քարի ու թփի տեղը»,-նկատեց Զաքարյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930