Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել կոչով սահմանի վերազինման և սահմանամերձ տարածաշրջանների աջակցության նախաձեռնություն ստեղծելու մասին

Ապրիլ 11,2016 16:29

Հայտարարություն

«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել կոչով պետական սահմանի վերազինման և սահմանամերձ տարածաշրջանների աջակցության նախաձեռնություն ստեղծելու մասին, որտեղ մասնավորապես ասված է.

– Հաշվի առնելով ադրբեջանական վերջին ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ

–  Խորապես մտահոգված լինելով դիպուկահարների, ծանր հրետանու կիրառման, դիվերսիոն խմբերի գործողությունների ակտիվացման փաստով

–   Անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների շարունակական աճը և ակտիվացումը նաև ՀՀ սահմանամերձ տարածաշրջանում

– Ելնելով այն փաստից, որ երրորդ սերնդի պատերազմի ժամանակաշրջանում պաշտպանության կարևորագույն մեխանիզմներն են հանդիսանում սահմանային մշտադիտարկման, հակառակորդի հետ շփման գծի տեխնիկական վերահսկողության իրականացումը ժամանակակից սարքավորումների միջոցով

– Գերակա համարելով մեր զինծառայողների անվտանգության և պաշտպանվածության ապահովման հրամայականը

–          Միանշանակորեն համարելով, որ պետությունը և հասարակությունը պետք է պաշտպանեն իրենց զինվորին, ինչպես զինվորները պաշտպանում են ազգին և ժողովրդին

–          Նպատակ հետապնդելով ձևավորել համապատասխան միջոցներ և գործիքակազմ աջակցելու համար սահմանների վերազինման կարևորագույն հրամայականին

–          Խնդիր դիտարկելով ձևավորել համապատասխան մեխանիզմ բոլոր շաhագրգիռ անձանց և կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կունենան մասնակցել սահմանների արդիականացման և տնտեսական վերազինման աջակցության հայրենանվեր գործին:

Հայտարարում եմ.

Պետական սահմանների տեխնիկական վերազինման և սահմանամերձ տարածաշրջաններին աջակցության ազգային նախաձեռնության մասին, որի շարունակական զարգացումը կարող է վերաճել հատուկ հիմնադրամի ստեղծման, որի առաքելությունը կլինի վերազինել մեր սահմանային ենթակառուցվածքները տեսանկարահանող սարքերով, կապի ժամանակակից համակարգով և ինչու ոչ նաև նպաստել սահմանամերձ տարածաշրջանների անվտանգության բարձրացման հայրենանվեր առաքելությանը:

Շնորհակալություն եմ հայտնում այն ավելի քան 150 հասարակական կազմակերպություններին, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել իմ նախաձեռնությանը

Շնորհակալություն եմ հայտնում ավելի քան 150 գործարարներին և կազմակերպություններին Հայաստանից, Ռուսաստանից և սփյուռքի այլ բնակավայրերից, ովքեր պատրաստակամություն են հայտնել սատարել իմ նախաձեռնությանը

Երախտիքի խոսք եմ հղում բոլոր այն ԶԼՄ-ների ղեկավարներին, ովքեր պաշտպանում են իմ այս նախաձեռնությունը, որի առաջին արտացոլումը կդրսևորվի ապրիլի 22-ին Հ3 հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հեռուսամարաթոնի ժամանակ

Վստահ եմ, որ հայրենիքի համար այս դժվարին ժամանակաշրջանում բոլորս պետք է միաբանվենք ու համախմբվենք՝ ներդնելով մեր լավագույն ջանքերը և հնարավորությունները աջակցելու հայրենիքի պաշտպանության սոււրբ և ազգանվեր գործին:

Առաջիկա օրերին կներկայացնեմ նախաձեռնությունը սատարող կազմակերպությունների և անհատների ցանկը:

Երախտապարտ կլինեմ օգտակար առաջարկությունների և աջակցության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930