Առաջնահերթ կարիքներ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալություն ենք հայտնում ձեր սրտացավության, արագ արձագանքի, Արցախին ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.
քնապարկեր
թիկնոց-անձրևանոցներ (плащ-накидка)
անձնական հիգիենայի պարագաներ
ներքնազգեստ:
Կարդացեք նաև
Որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում:
Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:
ՀՀ ԱԻՆ
Աբսուրդ չէ, որ պետության գոյության պայմաններում շքեղ, ժամանակակից վիլլաների, մեքենաների, օբյեկտների մեջ խեղդվող պետությունը նման խնդիրներով դիմում է իր իսկ կողմից 35.000 դրամ աշխատավարձ սահմանած քաղաքացիներին??? Ուր են խոշոր հարկատուները, համերների ուղեկցությամբ քաղաքում տեղաշարժվող այրերը, նրանց համախմբվածությունը, նվիրատվությունները ??? Ինչու պետությունը չի դիմում նրանց??? Վերջին օրերի ազդեցության տակ քաղաքում որքան թանկարժեք մեքենա կամ օբյեկտ կամ տուն եմ տեսնում, սկսում եմ երևակայել, թե դրանով ինչքան զենք կարելի է գնել:Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքներում, Նորքի երբեմնի կանաչապատ անտառներում, Ավանում բուսնած շքեղ, գերժամանակակից վիլլաների բնակիչներին արդյոք ՀՀ ԱԻՆ նախարարությունը ևս նմանատիպ խնդրանքով դիմել է???? ՀՀ նկատմամբ պատասխանատվության զգացումը պետք է կրի այդ պետության յուրաքանչյուր քաղաքացի: