Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման առաջին իսկ օրվանից ՄՀՆՋ վետերանների միությունը հայրենիքի կանչով արագ արձագանքեց իրավիճակին: ՀՀ ՊՆ հետ համագործակցության արդյունքում՝ վետերաններից անմիջապես կազմավորվեցին ինքնակամ ջոկատներ՝ համալրելով ղարաբաղյան ռազմաճակատը:
Քարվաճառ-Մարտակերտ ուղղությամբ՝ պաշտպանական գծում, ՄՀՆՋ-ի մարտիկները փառքով եւ վստահորեն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները՝ չեզոքացնելով հակառակորդի առաջխաղացումը եւ դիվերսիոն խմբերի ակտիվությունը:
ՄՀՆՋ կենտրոնական գրասենյակը պարբերաբար կապի մեջ է առաջնագծի հետ եւ նախապատրաստում է հերթական խմբաքանակն ու անհրաժեշտ օգնությունը՝ հարկ եղած դեպքում՝ ուղարկելով առաջնագիծ:
Հերթական անգամ միլիցիայի հատուկ ջոկատները ցույց են տալիս իրենց հզորությունն ու քաջությունը՝ ինչպես 1991 թ. «Կոլցո» օպերացիայի ժամանակ:
Կարդացեք նաև
ՄՀՆՋ մարտիկները զինված են մարտական բարձր ոգով ու անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու տրամադրվածությամբ:
ՄՀՆՋ վետերանների միության նախագահ
գնդապետ Գրիշա Սարգսյան
11.04.2016