Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քուրդ լրագրողի տեղեկություններով «ԻՊ-ի շուրջ 150 զինյալ Թուրքիայի տարածքով տեղափոխվել է Ադրբեջան. ermenihaber.am

Ապրիլ 11,2016 15:11

Ermenihaber.am Քուրդ լրագրող Սելահեթթին Սորոն թուրքական «Ozgur gundem» ընդդիմադիր թերթի կայքում հեղինակ էլ մի հոդված, որտեղ տեսակետ է հայտնում, թե Թուրքիան Ղարաբաղում Ռուսաստանից վրեժ է լուծում Սիրիայի համար: Լրագրողի կարծիքով իրականում և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն կողմ են, որպեսզի Ղարաբաղն անկախ լինի:

Սորոյի դիտարկմամբ՝ որքան էլ որ մինչև հիմա Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել, ներկայումս որոշակի «քողարկված ճանաչման» գործընթաց է ընթանում:

«Տարածաշրջանային բոլոր խնդիրներում Ռուսաստանն ու Թուրքիան զարմանալիորեն իրար դեմ են դուրս գալիս. այդպես էր Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում: Այդպես է հիմա Ղարաբաղում: Բայց եթե Թուրքիան ուղղակիորեն միջամտի ղարաբաղյան գործընթացին, ապա դա կարող է, ի վերջո, հանգեցնել թուրք-ռուսական պատերազմի»:

Քուրդ լրագրողի ձեռք բերած չստուգված տեղեկությունների համաձայն՝ «ԻՊ-ի շուրջ 150 զինյալ Թուրքիայի տարածքով տեղափոխվել է Ադրբեջան: Դրանք ուղարկվել են Հայաստանի դեմ կռվելու համար: Բախումների գոտում որոշ գլխատման դեպքերի մասին տեղեկությունները, թերևս, գալիս են հաստատելը վերոնշյալ թեզը»:

Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերին, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ PKK) զինյալներ է ուղարկել Ղարաբաղ: Ըստ նրա՝ նման բան ֆիզիկապես չէր կարող տեղի ունենալ: Իսկ լուրերի տարածման հիմնական պատճառն այն է , որ Թուրքիան ուզում է առիթ և հիմնավորում ստեղծել ղարաբաղյան հակամարտության մեջ իր հնարավոր միջամտությունն ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930