Աբու-Դաբիում ընթացող ուսանող շախմատիստների աշխարհի առաջնությունում հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն անցկացված չորս տուրերում հաղթել է բոլոր մրցակիցներին եւ 100 %-անոց արդյունքով ստանձնել միանձնյա առաջատարի դերը:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 3,5 միավորով հինգերորդն է, միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 13-րդը (2,5 միավոր):
Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը կորցրել է կես միավոր եւ բաժանում է 2-3-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հովհաննես Գաբուզյանի ՖԲ էջի