«Ժեշտից բանկաներն այնքան օգուտ են տալիս, որ ամբողջ աշխարհում դեռ կիրառվում են: Ամենավերջին տեխնիկան կարող է չաշխատել, իսկ ժեշտից բանկան` աշխատել»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը` մեկնաբանելով սահմանին պահածոյի մետաղյա տարաների կիրառության մասին քննադատությունները:
Նա քննադատողներին խորհուրդ տվեց ռազմական «գիտելիքներն» ի ցույց չդնել:
«Չե՞ք հավատում, որ «կոնսերվայի բանկան» ամենալավ բանն է: Երբ մթության մեջ հակառակորդը գալիս է եւ դիպչում լարերին գցված «բանկաներին», ձայնը գալիս է եւ մեր զինվորն արդեն գիտի…հասարակ բան է եւ աշխատող: Շունն ու աղվեսն այդ բանկաներին չեն կպնում: Տեխնիկական միջոցին կարող ես խաբել, բանկային` ոչ: Ինչո՞ւ եք զարմանում: Ուտում են, գցելու փոխարեն օգտագործում են լավ բանի համար»,-փոքր ինչ նյարդայնացած` նշեց Զաքարյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ