Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն չենք լքի (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 14:32

«ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այլ ուժային կենտրոնների աջակցությունը ստանալով՝ մնա ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը`պատասխանելով հարցին`չի՞ կարծում, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ, քանզի այս չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ այն փաստարկը, թե այդ կառույցները մեր երկրի անվտանգությունն են ապահովում, սին է:

«Մենք ստանում ենք արտոնյալ գներով զենք ՌԴ-ից, քան Ադրբեջանն է ստանում, մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չէին տա այն հնարավորությունները, որ ունենք, եթե չլինենք ՀԱՊԿ անդամ, բայց մենք պետք է փորձենք մեր անվտանգության կոմպոնենտները համադրել այլ հնարավորություններով: Պետք է հնարավորություն ունենանք այլ ուժային կենտրոնների աջակցությունը ստանալով՝ մնալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը բխում է մեր ազգային պետական շահերից»,- ասաց նա:

Իշխանական պատգամավորն արձանագրում է`ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի շահն ապահովվում է այնքանով, որքանով…: Իսկ եթե չի բավարարում՝ ունենք հետեւյալ ճանապարհը. «Այդ մասին բարձրաձայնելու բարձր մակարդակով եւ այդ կառույցներում գտնել լրացուցիչ կոմպոնենտ, որոնք կլրացնեն այդ բացը»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամ երկրների արձագանքը չորսօրյա պատերազմին՝ ՀՀԿ պատգամավորը նորություն չի համարում: «Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների պահվածքը նորություն չէ ոչ միայն Հայաստանի համար: Նույն պահվածքը կիրառվում է նաև ՌԴ-ի նկատմամբ: ՌԴ-ի համար երկու կարևորագույն խնդիրներին՝ ուկրաինական կամ ռուս-թուրքական հարցերում ԵԱՏՄ մեկ անդամի չեք տեսնի, բացառությամբ ՀՀ-ի, որ ՌԴ-ի տեսակետը պաշտպաներ»:

Ամեն դեպքում, անգամ իշխանական պատգամավորն է ԵԱՏՄ վարչապետների նիստը ՀՀ-ից տեղափոխելու որոշումը անթույլատրելի համարում. «Որովհետև հենց այս ժամանակ պետք է հավաքվեին գործընկերոջ տանը և վրդովմունք արտահայտեին, դա տեղի չունեցավ, այդ մասին ևս պետք է բարձրաձայնենք ամենաբարձր մակարդով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930