Քիչ առաջ, Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց Եռաբլուր տարան եւ հուղարկավորվեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հերոսի մահով զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին:
«Շատ մեծ ցավ ենք զգում, որ կորցրեցինք նման լավ երիտասարդի, որը կյանքում, ապագայում կարար շատ լավ մարդ լիներ եւ պիտանի լիներ մեր ազգին: Ռոբերտին դեռ մանկուց գիտեմ` ընկերոջս տղան էր: Մանուկ հասակից ժիր, ակտիվ, դաստիարակված երեխա էր: Առանձնակի հարգանքով էր վերաբերվում մեծերին եւ փոքրերին: Իր այդ ակտիվությունը, հայրենասիրությունը, դաստիարակությունը որպես տղամարդ, որ սերմանվել էր մանկուց` ցուցաբերեց մարտի դաշտում` կռվելով թուրքերի դեմ, վիրավորվեց, վիրավոր ժամանակ պայքարեց մինչեւ վերջ, այնուհետեւ իր մոտ գտնվող նռնակով վերացրեց մի քանի թուրք շան որդու: Ինքն էլ հետն է մահացել»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմում էր Ռոբերտ Աբաջյանի հոր ընկեր` Հայկ Հակոբյանը:
Ռոբերտի մականունը «Մոնումենտցի Կյաժ» էր, սովորում էր բժշկական համալսարանում: Նրա ընկերները խոր ցավով, բայց հաճելի հիշողություններով էին լցված: «Լուսավոր մարդ, ում հետ ցանկացած պահի հաճելի է եղել շփվել: Շատ ակտիվ տղա էր…»,-պատմում էին ընկերները:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ