Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Մեկնարկային փուլը հաղթահարած Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանին եւ Հովհաննես Բաչկովին միացավ նաեւ 75 կգ Արման Հովհիկյանը, որը պարտության մատնեց իտալացի Սալվատորե Կավալարոյին: Ցավոք, նաեւ երկրորդ անհաջողությունն ունեցանք. 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը տանուլ տվեց Գերմանիան ներկայացնող մեր հայրենակից Ռոբերտ Հարությունյանին ու դուրս մնաց ուղեգրի համար հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ կայքէջի