Երիտասարդ Պահպանողականների Միությունը, դատապարտելով ցանկացած տեսակի բռնություն, խորապես ցավում է հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմում բոլոր մարդկային կորուստների համար, և համոզմունք հայտնում, որ բռնության հիմնական խթանը ուժերի հավասարակշռությունը խախտելն է:
Հաշվի առնելով Թուրքիայի և Ռուսաստանի ապակառուցողական, սադրիչ և միմյանց նկատմամբ թշնամական գործողությունները՝ Երիտասարդ Պահպանողականների Միությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանը և քաղաքական ուժերին՝ ակտիվորեն համագործակցել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և միջազգային կառույցների հետ` ապահովելու համար վերջիններիս անմիջական և գործուն մասնակցությունը զինադադարի պահպանման և համապարփակ խաղաղության հասնելու հարցում:
Հայաստանի հասարակությանը հորդորում ենք մերժել հակամարտության կարգավորման այն տարբերակները, որոնք չեն նախատեսում բռնության բռնկումը բացառող արևմտյան երաշխիքները, և հետայսու Ադրբեջանին զինելու ցանկացած փորձ համարել ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ:
ԵՊՄ նախագահություն