Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը` ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:
Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը` արժեւորելով այն քաղաքական եւ հոգեբանական տեսանկյուններից:
Կարդացեք նաև
Արցախի հանրապետության նախագահի կայք
Ոչ ոք չի ուզում (կամ չուզելու է տալիս) hասկանալ ,որ ռուսները այդքան բան անում, են զուտ ղարաբաղը իրեն միացնելու համար…,իսկ դա հոյակապ է ….