Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուզաննա Եղնուկյանը տուժող է ճանաչվել

Ապրիլ 11,2016 13:04

Ռուզաննա Եղնուկյանի գործով քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը (լուսանկարում):

Ռուզաննա Եղնուկյանը տուժող է ճանաչվել, գործով մեղադրյալ չկա. «Վնասվածքը գնահատված է: Նա եւս 5 օր գտնվել է հիվանդանոցում: Մինչեւ այս պահը՝ իր առողջությունը չի վերականգնվել: Այդ ֆիզիկական հետքերը միգուցե վերացել են, բայց նրա առողջությունը խաթարված է, եւ երկար ժամանակ՝ դեռ մեկ ամիս, նրան ակտիվ դեղեր են նշանակել, որ պետք է ընդունի: Բացի դրանից էլ՝ նորից պարբերաբար նա այցելում է հիվանդանոց եւ հետազոտվում: Մենք, իհարկե՛, դիմել ենք համապատասխան մարմինների, մեր կարծիքով՝ նա խոշտանգման է ենթարկվել, այնպիսի զրկանքներ է կրել, որ հետեւանքները մենք տեսնում ենք»:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել Մաշտոցի պողոտայում: Բողոքի ընթացքում ակցիայի մասնակիցները շղթայել էին իրենց։ Ոստիկանները, ուժ գործադրելով, ակցիայի մասնակիցներին մայթ են տեղափոխել, բերման են ենթարկել ցուցարարների: Ռուզաննա Եղնուկյանը այդ ցուցարարների շարքում էր, նա արդյունքում ստացել է վնասվածք՝ գլխի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930