Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավագ լեյտենանտը գոչել է` Վարդա՜ն, արագաց…ու արկը պայթել է»

Ապրիլ 11,2016 12:57

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որը վերջին օրերին եղել է առաջնագծում, այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց, որ իրավիճակն Արցախի սահմանային զորամասերում նկարահանել է, որոշ տեսանյութեր ցուցադրվել են հեռուստատեսությամբ, նաեւ հասանելի են համացանցով: «Նյութերը շատ են, բայց ամեն ինչ չէ, որ թույլատրված է ցուցադրել»,-ասաց նա:

Ռեժիսորը նկատեց, որ դասալքության ոչ մի դեպք չի գրանցվել. «Առաջին բանը, որ նկատեցինք, զինվորների տրամադրությունն էր: Կարծես տոնական լիներ: Բոլորը զգաստ էին, հանգիստ: Աչք ծակեց սպաների եւ զինվորների միասնական աշխատանքը: Համոզված եմ, որ նրանք հոր եւ որդու կարգավիճակում են: Զինվորները տեսան` ոնց են սպաներն իրենց մարմնով փակում իրենց դիմացը:

Ականատեսը պատմել է` ավագ լեյտենանտը զինվորների մի մասին հասցրել է տանել թաքստոց, հետ է եկել մյուս երկուսի մոտ, գոչել է` Վարդան, արագաց… ու այդ պահին պայթել է արկը, երեքն էլ զոհվել են… Ցնցված եմ ուղղակի, դա հերոսություն է:

Մեկ այլ դեպքում ամուսինը գնացել է կռվելու, կինն էլ է ծառայող եղել: Ամուսինը կռվի ընթացքում զոհվել է, կինն էլ ծառայում էր եւ չգիտեր այդ մասին…

Այնպիսի բաներ ենք տեսել, որ չնայած այս ամենին` ազգային վերելքը երբ տեսնում ես, հպարտություն ես ապրում»,-պատմեց Զաքարյանը:

Ռեժիսորի այլ դիտարկումները` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930