Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտնեց, որ երեկ ադրբեջանցիները տեսանյութ են տարածել, որում իբր գերի ընկած հայ լեյտենանտի գնդակահարությունն է:
«Չհասցրեցի ճշտել տեսանյութի ինքնությունը, որովհետեւ արագ հեռացրեցին` հասկանալով, թե գերու գնդակահարությունն ինչ պատասխանատվություն է առաջացնելու: Եթե որեւէ մեկը հասցրել է ներբեռնել տեսանյութը, խնդրում եմ ուղարկել ինձ»,-ասաց Զաքարյանը:
Նա նշեց, որ գնդակահարողը ռուսերենով հարցնում է գերու զինվորական կոչումը, հնչում է պատասխանը` «լեյտենանտ», ապա կրակոց է արձակվում նրա գլխին:
Aravot.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դա ադրբեջանցիների տարածած հերթական կեղծ տեսանյութն է: Իրականում դեպքը նկարահանվել է մոտ մեկ տարի առաջ` Ղազախստանում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ