Հնդկաստանի հարավային Քերալա քաղաքում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ, 350 հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և այրվածքներ։ Այս մասին տեղեկացնում է AlJazeera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսների վկայություններից կարելի է ենթադրել, որ հրդեհը բռնկվել է քաղաքում տեղի ունեցած փառատոնի ժամանակ, երբ մասնակիցները հրավառություն են կազմակերպել։ Նշվում է, որ հրդեհի բռնկման գործով արդեն իսկ ձերբակալվել է 5 հոգի։
Հնդկաստանի իշխանությունները խոստացել են ամեն մի զոհվածի համար տվյալ ընտանիքին փոխանցել 15.000, իսկ ծանր վիրավոր յուրաքանչյուր անձի համար 3000 ԱՄՆ դոլար։