2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում իրավիճակի սրման կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղակայված Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց իրենց բողոքն են փորձել արտահայտել Փարիզում բնակվող ադրբեջանցիները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hürriyet-ը։
Ցույցի ընթացքում ադրբեջանցիների վրա են հարձակվել մի խումբ մարդիկ, որոնց ձեռքին եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դրոշը, Աբդուլահ Օջալանի դիմանկարները և քրդերի պայքարը խորհրդանշող այլ իրեր։
Երկու խմբերի միջև քաշքշուկ է տեղի ունեցել, որից հետո ադրբեջանական դիվանագիտական աղբյուրները մեկնաբանել են տեղի ունեցածը՝ նշելով, որ բողոքի ակցիան խանգարողները եղել են հայկական «Նոր սերունդ» կազմակերպության անդամներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցածից հետո մի խումբ հայեր, որոնց ձեռքին մահակներ են եղել, եկել են Հայաստանի դեսպանատան մոտ, բայց ոստիկանությունը միջամտել է, ինչի հետևանքով էլ հնարավոր է եղել կանխել նոր բախումները։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=OjZcvC-cW14