Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Օսեթիան նախատեսում է մինչև օգոստոս հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանին միանալու համար. «ՏԱՍՍ»

Ապրիլ 11,2016 11:56

Հարավային Օսեթիայի իշխանությունները նախատեսում են մինչև 2016թ. օգոստոսը հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար ուզո՞ւմ է արդյոք հասարակությունը, որ Հարավային Օսեթիան միանա Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մեկնաբանել է ՌԴ-ին միանալու մտադրությունը. «Մենք արդեն քննարկում ենք ժամկետները։ Դեռևս չենք կարող հստակ ամսաթիվ նշել, բայց դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում՝ նախատեսում ենք օգոստոսին»։

Նախագահի խոսքերով՝ հանրաքվեի կդրվի Հարավային Օսեթիայի Սահմանադրության փոփոխության հարցը, որը հետագայում հնարավորություն կընձեռի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ այդ պետությանը միանալու խնդրանքով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930