Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հարցազրույց է տվել չինական CCTV հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Վրաստանի տնտեսությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներին և վրաց-չինական հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը։
Իր հարցազրույցի ընթացքում Կվիրկաշվիլին նշել է, որ Վրաստանը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի զարգացմանը։ Վարչապետի խոսքերով՝ Վրաստանը լայնամասշտաբ ծրագրեր ունի, որոնք իրագործելու դեպքում կտրուկ կաճի այդ երկրի մրցունակությունը։
Վարչապետ Կվիրկաշվիլին կարևորել է նաև Չինաստանի նախագահի հեղինակած «Մեկ գոտի մեկ ուղի» նախագիծը, որը լուրջ հնարավորություններ կարող է ստեղծել Վրաստանի համար։
Վարչապետը կոչ է արել նաև ներդրումներ կատարել իր երկրում. «Մենք կարծում ենք, որ էլեկտրոնային պլատֆորմը կարևոր տարածություն է, որտեղ տեղադրվելու են տեղեկություններ մեր ծրագրերի մասին, որպեսզի դրանք հասանելի դառնան մեր գործընկերների՝, ներառյալ` չինացի ներդրողների համար։ Սա կմեծացնի «Մետաքսի ճանապարհի» երկայնքով սփռված բոլոր պետությունների տեղեկացվածության մակարդակը»։
Կարդացեք նաև
Իր հարցազրույցի ընթացքում Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի թեմային, հույս հայտնելով, որ այդ համաձայնագիրը կնպաստի արտասահմանյան ներդրումների ծավալների աճին։