Ապրիլի 10-ին Գյումրու ծննդատանը 2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված տղային՝ ի պատիվ Արցախում նահատակված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի անվանեցին Տիգրան:
Ծնունդն ընդունող բժշկուհի Անահիտ Հովհաննիսյանը Aravot.am-ին փոխանցեց, որ երեխան ընտանիքի երրորդ զավակն է. նրանք բնակվում են Քեթի գյուղում. արդեն ունեն մեկ աղջիկ ու երկու որդի:
Բժշկուհին փոխանցեց, որ մայրը՝ Խաչատրյանը Արմինեն, հայտարարել է, որ սրբի անուն է դնում իր զավակին. Տիգրան Աբգարյանը, իր կյանքը զոհելով, փրկել է իր երեխաների կյանքը եւ կոչ է արել բոլոր մայրերին հավերժացնել մեր հերոսներին:
Հիշեցնենք, որ մեր 20-ամյա Տիգրանը Ջեբրայիլի հատվածում անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:
Կարդացեք նաև
Մանրամասները` քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ