2016թ. ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի զոհվեց նաեւ Միշա Կամոյի Աղաջանյանը:
Ըստ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ ապրիլի 10-ին նրա ծննդավայրում` Վարդաբլուր գյուղում, տեղի ունեցավ հերոսի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին մարզի ողջ ղեկավարությունը, ուժային կառույցների, համայնքների, կրթօջախների, մարզային կառույցների ղեկավարները, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց զոհվածի ծնողներին, հարազատներին եւ ընտանիքին տրամադրեց աջակցություն` 1 մլն. դրամի չափով:
Միշա Աղաջանյանը ծնվել է 1996 թվականին, ծնողների միակ զավակն էր: Միշան անվանակիրն էր ազատամարտիկ հորեղբոր, ով հանուն հայրենիքի մարտիրոսվել է Արցախյան ազատամարտի ժամանակ:
Կարդացեք նաև
Ապրիլի 11-ին հայրենի գյուղում տեղի կունենա Միշա Աղաջանյանի հուղարկավորությունը: