Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը 25-րդն է, Ադրբեջանը՝ 31-րդը. Numbeo

Ապրիլ 11,2016 10:47

Numbeo-ի պատվերով հրապարակվել է Crime Index For Country 2016 զեկույցը, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում հանցագործության և ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ և վտանգավոր։ Այս մասին հայտնում է Numbeo-ի պաշտոնական կայքը։

Ըստ այդմ, հրապարակված զեկույցի տվյալների համաձայն՝ աշխարհի ամենաապահով երկիրը Հարավային Կորեան է, որտեղ հանցագործության ինդեքսը գնահատվում է 14,31 (օգտագործվել է 100 բալանոց սանդղակ,-խմբ.), իսկ անվտանգությանը՝ 85,69։ Հարավային Կորեային հաջորդում են Սինգապուրը, Ճապոնիան, Հոնկոնգն ու Թայվանը։ Վեցերորդ հորիզոնականում հայտնվել է մեր հյուսիսային հարևան Վրաստանը՝ 22,16-77,84 հանցագործության և ապահովության ինդեքսի հարաբերակցությամբ։

117 երկրից բաղկացած ցուցակում հայտնվել է նաև Հայաստանի Հանրապետությունը, որը զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը 31,11-68,89 հարաբերակցությամբ։ Հայաստանին նախորդում է Իսրայելը, հաջորդում է Լեհաստանը։

Ավելացնենք նաև, որ Ադրբեջանն այս ցուցակում զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը՝ 32,39-67,61 հարաբերակցությամբ։

Զեկույցի համաձայն՝ ամենաապահով երկրների շարքում Ռուսաստանը հայտնվել է 67-րդ հորիզոնականում, իսկ հետխորհրդային երկրներից ամենավտանգավորը համարվում է Ուկրաինան, որը հանգրվանել է 74-րդ հորիզոնականում։ Հրապարակված տվյալների համաձայն՝ աշխարհի ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Վենեսուելան՝ 84,44-15,56 հարաբերակցությամբ։

Numbeo-ն կազմակերպություն է, որը զբաղվում է վիճակագրական տարբեր տվյալների ուսումնասիրությամբ, այդ թվում՝ հանցագործությունների տեմպերի, տարբեր երկրներում առողջապահության որակի և նմանատիպ ոլորտներին վերաբերվող հարցերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930