Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել ԵՏՄ-ն»

Ապրիլ 11,2016 09:03

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին տեսակետները թեեւ հասկանալի, բայց ռացիոնալ չեմ համարում: Ինչո՞ւ:

Որովհետեւ ԵՏՄ-ն մի կառույց է, որ գործում է կոնսեսուսի սկզբունքով: Այսինքն, որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե Հայաստանը որեւէ որոշման կողմ չլինի, այդ որոշումը չի կարող ընդունված համարվել:

Եվ ուրեմն, եթե ԵՏՄ-ն մեզ սաբոտաժի է ենթարկում, մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել ԵՏՄ-ն:

Եթե այդ կառույցը կամ կառույցի երկրները իրենց կարգի չհրավիրեն, Հայաստանը դե յուրե այդ կազմակերպության անդամ մնալով կարող է դե ֆակտո կաթվածահար անել դրա գործունեությունը, քանի որ հնարավորություն ունի դեմ քվեարկելով խափանել ցանկացած որոշման ընդունում (այդ թվում նոր անդամների ներգրավման վերաբերյալ):

Այս հնարավորությունը կարծում եմ պետք է ի գիտություն ընդունենք մենք, այս հեռանկարը պետք է ի գիտություն ընդունեն ԵՏՄ բոլոր երկրները:

Հ.Գ. Պետք է խորությամբ հասկանալ, թե արդյոք որեւէ դե յուրե խոչընդոտ կա՞, որ Հայաստանը ԵՏՄ անդամ հանդիսանալով ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի՝ արդեն իսկ բանակցված եւ համաձայնեցված փաթեթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930