Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի վստահեցմամբ` «ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ռազմաարդյունաբերական, ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետերը պետք է հեռանան»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Վարդանյանը կարծիք հայտնեց, թե այդ մարդիկ ռազմաարդյունաբերության ոլորտում «բառիս բուն իմաստով զբաղվում են սաբոտաժով»: Ըստ պարոն Վարդանյանի` պետք է պետությունը հետաքննի ու պարզի, թե դա ինչ նպատակով է արվել` անձնակա՞ն, այլ պետությունների շահե՞րն են պաշտպանել, թե՞ ուղղակի բառադի են եղել:
Նշենք, որ այն մտահոգություններին, թե ՊՆ-ն մերժել է բանակում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջարկը, ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն այսպես է արձագանքել. «Պաշտպանության նախարարությունը մի քանի ընկերությունների հետ համագործակցությունը ոչ թե կասեցրել, այլ սառեցրել է: Պատճառն այն է, որ որպես կանոն, սկզբնական փուլում ներկայացվում է մի գին, իսկ հետո` զգալիորեն ավելի բարձր գին՝ առանց լուրջ հիմնավորումների: Բնականաբար, այդ պարագայում առաջարկները մեր կողմից մերժվում են»:
Պարոն Վարդանյանն ի պատասխան նշեց. «Որպեսզի սաբոտաժ անեն, նման հայտարարություններ են անում: Մենք շուրջ հինգ տարի համագործակցել ենք, առաջարկներ ներկայացրել, բայց արդյունքում այդ աշխատանքը բեկանվել է: Ու գնի հետ կապված պատճառաբանություններն ինտրիգ են եղել, որպեսզի թյուրիմացության մեջ գցեն բանակի ղեկավարությանը, խաթարեն տեղական տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն ու աշխատանքը»:
Կարդացեք նաև
Պարոն Վարդանյանը հիշեցրեց, ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի` ԱԺ-ում արված այն հայտարարությունը, թե «ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, մենք դա արել ենք. այսօրվա դրությամբ տեխնիկական բնութագրերով չի զիջում որևէ երկրի` Իսրայելի, թե Ֆրանսիայի արտադրությանը»: Կարեն Վարդանյանը փոխնախարարի այս հայտարարությունը դատարկախոսություն համարեց ու շեշտեց. «Այդ մարդիկ պետք է պատասխան տան կամ ասպարեզը լքեն, որ նորմալ մարդիկ գան: Այդ հեքիաթները ոչ մեկին չեն հետաքրքրում: Մարդկանց արյուն է թափվել իրենց պատճառով, հիմա իրենք պետք է դուրս գան, նորմալ մարդկանց հետ աշխատենք»:
Այս ամենից հետո միայն հարց է առաջանում` չորսօրյա պատերազմի ընթացքում ո՞ւր էին այդ անօդաչու սարքերը, որոնց մասին խոսում էր ՊՆ փոխնախարարը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դրանց նմանների պատճառով այսօր հողին է հավասարեցվել Երևանի հաստոցաշինական գործարանը, որը կատարում էր պետական պատվերներ ՀՀ ՊՆ համար: Նման եզակի կարողություններով գործարան , որի արտադրանքը լրիվությամբ արտահանվում էր, չունեին տարածքի բոլոր պետությունները:Դրանցից մեկը, ելնելով իր անձնական շահերից, նույնիսկ արհեստականորեն խանդարում էր արտադրանքի փորձադաշտում կատարվող փորձարկումներին:
կարեն ջան վոնց թե ո՞ւր էին այդ անօդաչու սարքերը ինչի չգիտես հառսանիքներ են նկարում հո առանց փողի չոր աշխատավարձի վրա չպետք ա նստեն խեղձ ու կրակ պաշտոնյանները