Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժեր են նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստին», Չավուշօղլուն հիշեցրել է ռուս-թուրքական հարաբերությունների` ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո ճգնաժամային իրավիճակի մասին ու նկատում, որ դրանց բարելավման միտումներ են նկատելի:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Ռուս-թուրքական հարաբերությունների` ճգնաժամային առաջին փուլում ռուսական կողմի դիրքորոշումն ավելի հուզական մակարդակի վրա էր, այժմ պաշտոնական Մոսկվայի քայլերն ավելի գիտակցված են: Դա վկայում է երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժերի մասին»:
Չավուշօղլուն նշել է, որ եթե Ռուսաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի, ապա Թուրքիան կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը: Եզրափակելով իր խոսքը` Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը, որը դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը: