Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 20 քաղաքական գործիչներ պահանջում են ճանաչել ԼՂՀ-ն՝ Ադրբեջանին կանգնեցնելու համար. News.am

Ապրիլ 10,2016 20:04

Հարկավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ կանխելու համար Ադրբեջանի անմարդկային գործողությունները: Այս մասին ասված է ֆրանսիական քաղաքական գործիչների հայտարարությունում, գրում է News.am-ը՝ վկայակոչելով Le Monde պարբերականը:

Նրանց թվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսիեն, Ռընե Ռուկեն, Անդրե Սանտինին, սենատոր Լյուկ Կարվունասը, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, պատգամավոր Վալերի Բուայեն:

«Միջազգային հանրության անտարբերությունից ոգեշնչված՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, փորձեց ուժով վերադարձնել իր նախկին գաղութը: Ռազմական գործողություններն ավարտվեցին անհուսալի հրադադարով: Հարկավոր է նկատել, որ այդ մարտավարությունը ոչնչի չի հանգեցնի, քանի որ ուժերի հարաբերակցությունն անփոփոխ մնաց:

Հիմա ո՞վ կարող է ղարաբաղցիներից պահանջել վերադառնալ այն ռեժիմի կազմ, որը միայն մեկ բան է ցանկանում՝ ֆիզիկապես ոչնչացնել նրանց: Ղարաբաղցիների համար անկախությունն ու հանրապետության ստեղծումը երբեք ինքնանպատակ չի եղել, այլ խաղաղ եւ անվտանգ ապրելու միջոց:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930