Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ արհամարհում են, որովհետեւ թույլ ենք». Բիշարյանը՝ ՌԴ քաղաքականության մասին

Ապրիլ 10,2016 19:12

Մենք պետք է հետեւություն անենք՝ իսկ մենք ի՞նչ չենք արել, ինչո՞ւ են մեր հարեւան պետություններն այդպես վարվում մեզ հետ: Այստեղ մեր  մեղքի բաժինն ավելի մեծ է: Մենք պետք է ագրեսիվ քաղաքականություն վարեինք:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-ի քաղաքականությունը, երբ զինել են մեր հակառակորդին ու 200 մլն դոլարի վարկով նախատեսված զենքի մեր խմբաքանակն էլ դեռ չեն տվել մեզ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Մենք, որպես կանոն, վարկերին խոսում ենք դեմ: Բայց այդ վարկին մենք նպաստել ենք՝ հասկանալով, որ զենք-զինամթերք պետք է գա երկիր: Բայց անցել է գրեթե 4 ամիս ու որեւէ շարժ չկա: Մինչեւ այսօր չենք ստացել, ուրեմն պետք է հետեւություն անել՝ ինչո՞ւ ենք շալակել այդ բեռը ու չենք ստացել զենքը: Մեր զինվորներն են զոհվում եւ պետք է կշեռքին դնենք ամենաթանկ բանը: Կառավարության, իշխանության գործողությունները պետք է ագրեսիվ լինեն: Մենք գիտենք, որ Ադրբեջանն իր կանխիկ փողով արդեն ձեռք է բերել ժամանակակից զենք-զինամթերք, այն էլ՝ 4 մլրդ-ի, ու մենք ունենք 200 մլն-ի պայմանավորվածություն, որ պետք է զենք ստանանք ու չենք ստանում, այստեղ հետեւություն անելու խնդիր կա: Այն մարդիկ, ովքեր մեղավոր են այս հարցում, պետք է բարոյական գտնվեն եւ լքեն իրենց դիրքերը, որովհետեւ սա երկրի անվտանգության խնդիրն է»:

Մեր հարցին՝ Դուք ԵՏՄ անդամակցությանը կողմ չէ՞իք  քվեարկել՝ նա պատասխանեց. «Միանշանակ, կողմ ենք քվեարկել, մենք կարծում էինք, որ այդ տնտեսական միությունը պետք է ոտքի կանգնեցնի մեր տնտեսությունը: Մենք պետք է այդ քաղաքականության շրջանակներում ավելի մեծ օգուտ քաղեինք: Այստեղ հիմա պետք է տեսնենք՝ մեր այն անդամները, որոնք ԵՏՄ հանձնաժողովներում են, կրում են պաշտոններ, արդյո՞ք նրանք ազդելու են մեր ներքին քաղաքականության վրա, որպեսզի մեր փոքր բիզնեսմենը կարողանան դրանից օգուտ ստանալ: Չի կարելի թռչող զենքի դեմ կռվել ինչ-որ ավտոմատով, դա անընդունելի է»:

Մեր հարցին՝ հիմա այդ ԵՏՄ-ի մի անդամը՝ Բելառուսը ասում է, որ կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը,Ղազախստանը դեմ է լինում, որ ԵՏՄ-ի նիստն անցկացվի Երեւանում, մենք այդ գործընկերների հետ ի՞նչ ենք անում՝ նա պատասխանեց. «Մենք այս պահին պետք է ժողովենք մեր բոլոր ռեսուրսները եւ համախմբվենք՝ միասին քննարկելու ապագա արտաքին քաղաքականությունը: Բայց պետք է  ոչ թե մեղադրել այդ պետություններին, որոնք այդպիսի հայտարարություններ արեցին եւ որոնց հետ մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք, համագործակցում ենք, մենք պետք է հետեւություն անենք՝ իսկ մենք ի՞նչ չենք արել, ինչո՞ւ են մեր հարեւան պետություններն այդպես վարվում մեզ հետ: Այստեղ մեր  մեղքի բաժինն ավելի մեծ է: Մենք պետք է ագրեսիվ քաղաքականություն վարեինք: Եթե ավելի քիչ ներքին խնդիրներ ունենայինք՝ արտագաղթ, սով, օֆշորով երբ երկրի փողը դուրս էին բերում, այ էդ ժամանակ պետք է մտածեին: Մյուս երկրները մեզ կարհամարհեն, եթե մենք թույլ ենք: Մեզ արհամարհում են, որովհետեւ թույլ ենք: Մեզ հետ հաշվի կնստեին, եթե մենք ներսում ուժեղ լինեինք: Թող այդ բացթողումների մասին մտածեն նրանք, ում պատճառով սա եղել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե Պողոսըան says:

    Եկել է սթափվելու ժամանակը, ոչ թե պիտի նեղանանք, թշնամաբար տրամադրվենք այլ պետություններիդեմ, այլ պիտի արագորեն կողմնորոշվենք և տանենք ճիշտ քաղաքականություն և ներսում և դրսում: Եթե կան մարդիկ, որ մեղավոր են այսօրվա համար միանշանակ պիտի պատասխանատվության ենթարկվեն: Եթե պիտի երկրի արտաքին պարտքն ավելանար 200մլն-ով ու տեղին չարժանարար, ու սրա պատճառով մեր բանակը պիտի թեր սպառազինված լիներ, դա սրիկայություն է: Ում ջրաղացին են ջուր լցրել այն պաշտոնյաներն ովքեր պիտի զբաղվեին այս խնդրով: Մեր ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թքած ունի իշխանությունների վրա,երբ վտանգված է հող հայրենին, ու ժամերի ընթացքում մի մարդու պես հավաքվեց ու հասավ առաջնագիծ ու կանգնեց 18-19 տարեկան մեր հերոս տղաներիկողքին, որ հերոսաբար սահման են պահում: Պարոնայք իշխանավորներ բարոյական եղեք համապատասխան վերաբերմունք ցուցաբերել մեր բանակի, հերոս տղաների և ազգի նկատմամբ: Քանի դուք շարունակեք այս կերպ վարվել սեփական ժողովրդինկատմամբ, որ թողնում փախնում են մեր երկրից ու աշխատանք ու ապրուստի միջոց փնտրում նույն ռդ-ում,կամ այլ պետություններում, հա էլ մեզ պիտի արհամարհեն ու մեր հետ հաշվի չնստեն, խելքի եկեք, ժամանակն է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930