Ժնև – Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցեց կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության հետևանքով զոհվածների մարմինների փոխանցմանը։
Երկու նախորդ գործողություններում, որոնք կայացել են ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին, հակամարտության կողմերը դուրս են բերել մարմինները շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտից։ Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ և համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
«Առաջնահերթ ենք համարում օգնել ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց ընտանիքներին, որոնք դեռևս չունեն լուրեր իրենց հարազատների մասին», – ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։ «Մարմինների վերադարձը կարևոր էր նաև հակամարտության կողմերի համար, որպեսզի նրանք պատասխաններ տան սպասող ընտանիքներին»։
ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու շրջանակներում։
Կարդացեք նաև
ԿԽՄԿ մամուլի հաղորդագրություն