Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը թողնելու մասին: Այդ մասին տեղեկանում ենք ուկրաինական «Ուկրաինսկայա պրավդա» կայքից:
«Ես որոշում եմ ընդունել հանձնել Ուկրաինայի վարչապետի լիազորությունները: Երեքշաբթի, ապրիլի 12-ին, այդ որոշումս կմտնի Գերագույն Ռադա: Այսօրվանից ի վեր՝ ես իմ առջեւ տեսնում եմ ավելի լայն խնդիրներ, քան կառավարության ղեկավարի լիազորությունները», – ասել է Յացենյուկը՝ իր հայտարարության մեջ: