Աբու-Դաբիում մեկնարկած շախմատի ուսանողական աշխարհի առաջնությունում խաղացվել է երկու տուր:
Տղաների մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ՝ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) եւ Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ են տարել եւ ընթանում են մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում:
Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը վաստակել է 1,5 միավոր եւ նույնպես մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chess-results.com-ի