Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ չարժե կյանքը, եթե այն արտահայտվում է միայն երկրային պետքեր ունենալու ցանկությամբ». Տեր Հակոբ

Ապրիլ 10,2016 16:51

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները միասնական քայլերթ եւ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների:

Նրանք քայլերթով շարժվեցին դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց:

Եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի խոսքերով՝ «Մարդու արժեքը պայմանավորված չէ իր բոլորած տարիներով: Մարդու արժեքը արժեւորված տարիներով է պայմանավորված: Մարդու չեն գնահատում ընդամենը նրա համար, որ նա երկար է ապրում: Այլ մարդուն դրական են գնահատում նրա համար, թե ինչ արժեքներով է ապրում: Մենք այսօր կանգնած ենք մի ցավալի իրականության առջեւ, որ մեր առջեւ կանգնում են հայրենյաց պաշտպան զինվորների պատկերներ ու նկարներ ու ակամա որքան հուզում, վիշտ է առաջացնում մեր առջեւ, նույնքան հպարտություն եւ պարտավորություն՝ նրանց հիշատակի եւ մեր հայրենիքի առջեւ: Արցախյան պատերազմի զոհված հայ զինվորների զոհողությունը մեր ժողովրդի հավաքական ոգու գիտակցության արտացոլումն է»:

Քահանան ասաց, որ երեկ էլ կյանքից հեռացել է եկեղեցու հոգեւոր տեսուչ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի մայրը. «Նրա մայրը թեկուզ 70 տարեկան էր, բայց բնականոն մահ չէր իր մահը, որովհետեւ նա առավոտից երեկո հեռուստացույցի առջեւ նստած այս պատկերների առջեւ հուզվում էր, հպարտանում, լաց էր լինում, մտահոգվում: Այդ ամենը դրսեւորվեց իր մահով: Մենք հավատում ենք, որ մեր կյանքից հետո եւս կյանք գոյություն ունի: Վստահ ենք, որ ապրել չի նշանակում թթվածին շնչել, ապրել նշանակում է արժեւորել կյանքը, ապրել մարդկանց հիշողություններում եւ հավիտենական կյանքի արժանանալ մարդկանց մոտ: Ոչինչ չարժե կյանքը, եթե այն արտահայտվում է միայն երկրային պետքեր ունենալու ցանկությամբ: Անարժեք է այն կյանքը, եթե այնտեղ չկա զոհաբերման գիտակցությունը հայրենիքի, բարեկամի, եկեղեցու, ընկերոջ, ընտանիքի: Դա անարժեք, ոչինչ չներկայացնող կյանք է»:

Artur Baghdasaryan 1Artur Baghdasaryan 5Տեր Հակոբը այսպիսի մաղթանք ուղղեց եկեղեցում հավաքվածներին. «Ես մաղթում եմ, որ ամեն մեկը այս իրականության առջեւ վերագնահատի իր ապրած ուղին, մեր Աստծո ու մեր հայրենիքի նկատմամբ իր գործերը: Հավատացեք, եթե ամեն ոք իր տեղում լինի այնպես, ինչպես այս զինվորները, ինչպես Նելլի մայրիկը, շատ ավելի ապահով ու խաղաղ կլինի մեր հայրենիքն ու այս աշխարհը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930